Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության այցը՝ Արարատի մարզ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության այցը՝ Արարատի մարզ
10.02.2014 | 13:05

Շարունակվում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային այցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն արդեն եղել են Կոտայքում և Լոռիում։ Փետրվարի 8-ին նրանք այցելեցին ՀՀԿ ԵԿ Արարատի մարզային կազմակերպություն:

Հիշեցնենք, որ փոխվել են ՀՀԿ ԵԿ-ի տարածքային կազմակերպությունների ղեկավար կազմերը: Բոլոր մարզային կենտրոններում ակտիվ հանրապետական երիտասարդների համար շարունակվում են ձևավորվել հանձնաժողովներ՝ մշակութային, սպորտային, գաղափարաքարոզչական և այլն։ Հանձնաժողովների անդամները ԵԿ նախագահի հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում են իրենց ծրագրերը։
Արարատի երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկուսակցական, կազմակերպչական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրեց կուտակային կենսաթոշակային համակարգը, պատասխանեց հանրապետական երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը, ԵՄ Ասոցացման համաձայնագրին, ԼՂՀ հիմնախնդրին և այսօր տեղի ունեցող այլ գործընթացների։
ՀՀԿ ԵԿ մարզային այցերը շարունակական բնույթ են կրում:


ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ